Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձորի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության, 0.20031 հա մակերեսով՝ 11-010-0384-0010 ծածկագրով և 0.40587 հա մակերեսով՝ 11-010-0384-0009 ծածկագրով հողամասերն՝ աճուրդով օտարելու համար:
2. 0.20031 հա մակերեսով՝ 11-010-0384-0010 ծածկագրով հողամասըի մեկնարկային գինը սահմանել 165 000/հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ, 0.40587 հա մակերեսով՝ 11-010-0384-0009 ծածկագրով հողամասի մեկնարկային գինը սահմանել 266 000 /երկու հարյուր վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ:
3.Ընդհանուր մեկնարկային գինը սահմանել`431 000/չորս հարյուր երեսունմեկ հազար/ ՀՀ դրամ: