Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեպար գյուղի 1 փողոցի 8/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերից 0.09962 հա մակերեսով, 11-011-0007-0043 ծածկագրով հողամասը և 491.5 ք.մ մակերեսով 50-80 % ավարտվածության աստիճանով արտադրամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
3․Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 17 հունիսի 2022 թվականի N 56-Ա որոշումը: