Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Պառավաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-054-0390-0057 ծածկագրով, համայնքային
սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել 2 մասի՝ 0.20306 հա մակերեսով և 0.20516 հա մակերեսով հողամասերի , աճուրդով օտարելու համար:
2. Մեկնարկային գին սահմանել 0.20306 հա մակերեսով հողամասի համար՝ 210 000 /երկու հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ, 0.20516 հա մակերեսով հողամասի համար՝ 210 000 / երկու հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ: