|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2023 թվականի N 104-Ա |
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ և ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայատաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481, 56, 57 հոդվածներով, 76 հոդվածի 5 կետով և ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 46,2 կետով հաստատված կարգով,հաշվի առնելով, որ ընդգրկված է ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ,Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում գովազդային վահանակների և տերմինալների տեղադրման նպատակով հողամասը տրամադրել առանց մրցույթի, 1 քառակուսի մետրը՝ տարեկան 12 000 դրամ։ |
Կողմ -12 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|