Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Օլյա Կամենդատյան >> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 122/Դ/25) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Օլյա Կամենդատյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր բնակավայրի 9փ. 7հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 26 կցվում է):
2.<<Օլյա Կամենդատյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Օլյա Կամենդատյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: