Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ.Խորենացու փողոց, 43/10 հասցեում գտնվող 36,40ք.մ մակերեսով արտաքին չափերով և 31,29 ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը՝ 60898(վաթսունհազար ութհարյուր իննսունութ) ՀՀ դրամ արժեքով և դրապահպանման ու սպասարկման համար 0,00364հա մակերեսով հողամասը՝ 105105 (մեկ հարյուր հինգհազար հարյուր հինգ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Ռոբերտ ԻշխանիԱրշակյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: