Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 12.09.2023թ. N 157-Ա որոշումը, ինչպես նաև 04.12.2023թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 04.12.2023թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի գնահատման 4-րդ անջրդի խմբի 0.41751 հա մակերեսով, 11-014-0300-0007 ծածկագրով վարելահողը 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի, 11 փողոցի, 4 տան բնակիչ Յուրիկ Շամշադի Չոբանյանին 5250 (հինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Յուրիկ Շամշադի Չոբանյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրիկ Շամշադի Չոբանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: