Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի N 400-Ա որոշումը, որոշում եմ`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Իծաքար բնակավայրում կառուցված գազաֆիկացման համակարգի գազատար խողովակը՝ D=57մմ, D=89մմ, D=159մմ, L=3042մ տվյալներով, սեփականության վկայական N 01082023-11-0062, գույքը ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2․ Բերդ համայնքի գույքացանկում ընդգրկված գազատար խողովակը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ), ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրի գազաֆիկացման և գազամատակարարման նպատակով:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։