Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-4 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1.Բերդ համայնքի Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-010-0333-0036 ծածկագրով 0.18733 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նշանակության վարելահողից՝ գյուղատնտեսական նշանակության խոտհարքի, գնահատման չորրորդ խումբ։
2․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: