Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ`
1. 11-047-0080-0018 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ներքին Կարմիր Աղբյուր, 10 փողոց, 1 նրբանցք, 1/5 հողամաս հասցեն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 07 դեկտեմբեր 2022 թվականի N 982-Ա որոշումը:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: