Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 261 վկայագիրը՝ տրված 10.03.2008թ.-ին,և հաշվի առնելով 21.08.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Մովսես, 9 փողոց, 109 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը 25.6 ք.մ. մակերեսով, և օրինական հատկացված 11-045-0048-0007 ծածկագրով, 0.15764 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Կորյուն Վալիկոյի Մկրտումյանի ծնված՝ 28.01.1971թ. և Սուսաննա Սերոժի Մկրտումյանի ծնված՝ 25.07.1973թ սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կորյուն Վալիկոյի Մկրտումյանի և Սուսաննա Սերոժի Մկրտումյանի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: