Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 1 փողոց, 26/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 0.01199հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 120000 ( մեկ հարյուր քսանհազար) ՀՀ դրամ: