Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Մուշեղ Սեդրակի Մամեդխանյանի 2247/Դ/24-03/09/2024թ. դիմումը, որոշում եմ`
1.Մուշեղ Սեդրակի Մամեդխանյանին և Հասմիկ Ռոմիկի Գևորգյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 74 հողամաս հասցեում (ծածկագիր՝ 11-014-0006-0014), բնակելի տան կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2.Մուշեղ Սեդրակի Մամեդխանյանը և Հասմիկ Ռոմիկի Գևորգյանը պարտավոր են Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4․2024 թվականի սեպտեմբերի 5-ից ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 18 հունիսի 2024 թվականի N 1195-Ա որոշումը և 18 հունիսի 2024 թվականի N 102 շինարարության թույլտվությունը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում .Մուշեղ Սեդրակի Մամեդխանյանը և Հասմիկ Ռոմիկի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: