Այսօր: Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 829-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2025 թվականի N 829-Ա

ԿԱՄՈ ՌԱՖԻԿԻ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆՈՒՇ ԼԵՎՈՆԻ ՇԱՌՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ԿԱՄՈՅԻ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ԿԱՄՈՅԻ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ԿԱՄՈՅԻ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 17 ապրիլի 2025 թվականի թիվ 42-Ա որոշումը և 19 հունիսի 2025 թվականի թիվ 81-Ա որոշումը, որոշում եմ՝

1. Բերդ համայնք, Նավուր գյուղ, 5 փողոց, 2 փակուղի, 4/1 հողամաս հասցեում գտնվող, Կամո Ռաֆիկի Մարդանյանի, Վարդանուշ Լևոնի Շառյանի, Գոհար Կամոյի Մարդանյանի, Գայանե Կամոյի Մարդանյանի, Գեղամ Կամոյի Մարդանյանի սեփականությունը հանդիսացող 0.0922 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին՝ ընդլայնման նպատակով, 0.01853 հա մակերեսով, 11-046-0046-0015 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Կամո Ռաֆիկի Մարդանյանին, Վարդանուշ Լևոնի Շառյանին, Գոհար Կամոյի Մարդանյանին, Գայանե Կամոյի Մարդանյանին,Գեղամ Կամոյի Մարդանյանին:

2. 3.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 25 հունիսի 2025 թվականի N 733-Ա որոշումը:

2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner