Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանին որոշում է
1․Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/8 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված 3-րդ քարշակի դասի անիվավոր տրակտորը՝ 1 հատ, TH2004 մոդելի, սերիական համար 2205200076, 24,900,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/6 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված խորքային վարի գութանը՝ 1 հատ, ПЧ-У 3,2 մակնիշի, N211469 սերիական համարով 2,400,000 ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
3.Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4.Կատարել տրանսպորտային միջոցի հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: