Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը /ծածկագիր՝ 11-010-0250-0002/ չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն 10 տարի ժամկետով, մրցութային կարգով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Արծվաբերդ գյուղ, 11-014-0505-0008 ծածկագրով, 0.2248 հա մակերեսով արոտավայրը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: