Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Չորաթան գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,43602 հա մակերեսով 11-053-0230-0047 ծածկագրով հնդավոր բազմամյա տնկարկները մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, տրամադրելու վարձակալությամբ՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 1,43602 հա մակերեսով 11-053-0230-0047 ծածկագրով հնդավոր բազմամյա տնկարկների տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 48 000 /քառասունութ հազար / ՀՀ դրամ: