Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 02.12.2024թ. N 2/փ-474 դրական եզրակացությանը,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ֆիզիկական անձ՝ Արման Սամվելի Ղարաբաղցյանի և Արև Սեյրանի Գաբրիելյանի սեփականություն հանդիսացող, Պառավաքար գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.04894 հա մակերեսով՝ 11-054-0393-0025 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: