Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-36-րդ և 43-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվական հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գ. Վերին Ծաղկավան 1փող., տուն 4 հասցեի բնակիչ Սպարտակ Հովսեփի Բալդրյանի թիվ 1519/Դ/23 դիմումը, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, Բերդ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի եզրակացությունը, որոշում եմ՝
1.ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գ. Վերին Ծաղկավան 1փող., տուն 4 հասցեի բնակիչ Սպարտակ Հովսեփի Բալդրյանի (ծնված՝ 03.05.1948թ․,անձնագիր AR0236458, տրված՝ 03.03.2017թ․, 056-ի կողմից) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա որդուն՝ Սամվել Սպարտակի Բալդրյանին (ծնված՝ 02.12.1975թ․, անձնագիր AV0333426, տրված 22.07.2022թ․, 056-ի կողմից):
2․Հսկողություն սահմանել Սպարտակ Հովսեփի Բալդրյանի նկատմամբ նշանակված պատրոն (օգնական) Սամվել Սպարտակի Բալդրյանի գործունեության նկատմամբ։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: