|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2023 թվականի N 203-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.00054ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳԱԳԻԿ ԷԴԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
|
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 22/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասերից 0.00054հա մակերեսով հողամասը՝ բնակելի տանը սպասարկման տարածք տրամադրելու նպատակով, 27000 /քսանյոթ հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Գագիկ Էդիկի Խաչատրյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
|
|
Կողմ -15 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|