Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է ՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Ս. Նովա 1-1 հասցեում գտնվող մանկական զբոսայգու տարածքից 575 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել <<ՎԻՆՆԵԹ ԲԵՐԴ>> սոցիալական հիմնադրամին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: