|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2023 թվականի N 76-Ա |
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի թիվ 034 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ Սահմանադրության 183-րդ հոդվածի 1-ին 2-րդ և 3-րդ մասերով, ՀՀ Հողային օրենսգրքի 56-րդ հողվածի 5-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հողվածի 3-րդ մասով՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները,Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բնակիչների և համայնքային գույքի պահպանան անվտանգության նկատառումներից ելնելով, տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն համարվող (գերեզմանատուն)ծառերը կտրելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրից: |
Կողմ -16 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ ՈՒԶՈՒՆՅԱՆ ԷՄԱՆՈՒՅԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|