Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01 -ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 03-ի N 213/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Չինարի 17 փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 13,93 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 59 կցվում է):
2.<<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արտուր Հովակիմյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: