|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 155-Ա |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել կատարել փոփոխություն 2011թ.-ին կնքված՝ Տավուշի նոտարական տարածքի նոտարական գրանցամատյանում 1628 և 1629 համարների տակ գրանցված՝ Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Մաշտոցի 90-Ն և Մաշտոցի 90-Ա հասցեներով, 11-002-0045-0027 և 11-002-0095-0055 ծածկագրերով հողամասերի՝ գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով տրված վարձակալության պայմանագրերի մեջ: 2.Երկարաձգել վարձակալության պայմանագրերը ևս 4 տարի ժամկետով, սահմանելով պայմանագրերի վերջնաժամկետը 27.12.2027թ: 3.Վարձակալության պայմանագրերի վարձավճարը սահմանել ամսեկան 5000(հինգ հազար) ՀՀ դրամ,տարեկան՝ 60000(վաթսուն հազար) ՀՀ դրամ:
|
Կողմ -18 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ ՈՒԶՈՒՆՅԱՆ ԷՄԱՆՈՒՅԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|