Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղ, 11 փողոց, 2/6 հասցեում գտնվող, 236,6ք.մ մակերեսով արտաքին չափերով և 216,37 ք.մ մակերեսով ներքին չափերով` 1343652 /մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր հիսուներկու/ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0,01219 հա մակերեսով հողամասը՝ 26550 /քսանվեց հազար հինգ հարյուր հիսուն/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վրեժ Յուրիկի Չոբանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: