Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 26 հունիսի 2024 թվականի N 365-Ա որոշումը որոշում եմ՝
1.Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 13/3 հասցեում գտնվող, 23.32 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 20.53 ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը` 39 015 /երեսունինը հազար տասնհինգ/ ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0.00379 հա մակերեսով հողամասը՝ 109 437 /մեկ հարյուր ինը հազար չորս հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վաչիկ Սերյոժայի Նազինյանին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վաչիկ Սերյոժայի Նազինյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչիկ Սերյոժայի Նազինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: