Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ռիմա Ասիլբեգյանի (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 08-ի N 2749/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Ռիմա Ասիլբեգյանին տալ 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի,9 փողոց, թիվ 4 հասցեում 28 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի կամ դրանց նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 281 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Ռիմա Ասիլբեգյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ռիմա Ասիլբեգյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: