Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Նարգիզ Հովհաննիսյան>> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2025 թվականի հունվարի 16-ի N 101/Դ/25) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Նարգիզ Հովհաննիսյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր բնակավայրի 6 փ. 1 նրբ.1 հասցեում գտնվող 21 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 19 կցվում է):
2.<<Նարգիզ Հովհաննիսյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Նարգիզ Հովհաննիսյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: