Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի կողմից 14 հունիսի 2023 թվականին տրված N 30 ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ <<կառուցապատող>> տողում ավելացնել Թամարա Աշոտի Արզումանյանի անուն, հայրանուն, ազգանունը, և <<առաջադրանքի կատարման հիմքում>> վկայականի համարը փոխել հետևյալ համարով՝ N 27072023-11-0030:
2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի կողմից 17 հուլիսի 2023 թվականին տրված N 29 շինարարության թույլտվության մեջ <<կառուցապատող>> տողում ավելացնել Թամարա Աշոտի Արզումանյանի անուն, հայրանուն, ազգանունը:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: