Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 34 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.07383 հա մակերեսով, 11-014-0007-0023 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`180 000 /հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: