Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2022 թվականի N 06-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է՝  

Հաստատել Բերդ համայնքի ավագանու արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

  1.      ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
                                                          /Զեկ.Կ.Սարգսյան/

  2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
                                                          /Զեկ.Կ.Սարգսյան/
  3. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
                                                          /Զեկ.Կ.Սարգսյան/
  4. ՀՀ  Տավուշի մարզի Բերդ համայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին:
                                                          /Զեկ.Կ.Սարգսյան/
  5. ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական
    գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և  բնակավայրերի
    բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի
     ցուցակները հաստատելու մասին:
                                                        /Զեկ.Հ.Մելիքյան/
  6. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության ամենամյա՝ 2021 թվականի գույքագրման ամփոփ արդյունքները և դուրս գրման ակտերը հաստատելու մասին:
                                                        /Զեկ.Ա.Թումանյան/
  7. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի կոմունալ տնտեսության սպասարկման համար մեքենասարքավորումների ձեռք բերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  8. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրի նոր մանկապարտեզի շենքի կառուցում, Տավուշ, Վ․Ծաղկավան, Չինչին, Վ․Կ․Աղբյուր բնակավայրերի մանկապարտեզների և Բերդի թիվ 3 մանկապարտեզի շենքերի վերանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  9. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար և Այգեձոր բնակավայրերում գիշերային լուսավորության ցանցի կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  10. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու և Մաշտոցի պողոտայի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգում, <<Հերոսների պուրակ>>-ի կառուցում, հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  11. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Չինարի գյուղի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարում» ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  12. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Այգեձոր գյուղի 800մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և ջրահեռացում» ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին:
                                                       /Զեկ. Մ․Պապյան/
  13. Վարդան Վաչիկի Քալանթարյանի սեփականությունը հանդիսացող շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին։
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  14. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող անասնաշենքը հողամասով Դավիթ Հրաչիկի Եսայանին օտարելու մասին։
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  15. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող տնտեսական շինությունը հողամասով Ալվարդ Արշալույսի Նիգոյանին օտարելու մասին։
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  16. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող շինությունը հողամասով <<Յուքոմ>>ՓԲԸ-ին օտարելու մասին։
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  17. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0,00277 հա մակերեսով, 11-011-0007-0050 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու մասին։
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  18. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-010-0336-0001, 11-010-0337-0001, 11-010-0550-0001 ծածկագրերով հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։ 
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  19. Հարություն Լյովայի Աբգարյանի սեփականությունը հանդիսացող  11-002-0312-0003 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։ 
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  20. Կարեն Կամոյի Բրուտյանի սեփականությունը հանդիսացող 11-054-0388-0026 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։ 
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/
  21. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխությունները և լրացում կատարելու մասին:
                                                       /Զեկ. Վ․Գրիգորյան/

Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner