|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2025 թվականի N 86-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Ի ԴԵՄՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 2093-Ն որոշումը՝ տալ համաձայնություն չափորոշիչը բավարարելու համար 11-048-0701-0001 կադաստրային ծածկագրով, 0.008596 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Նորաշեն բնակավայրի դպրոցին հատկացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -14 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|