|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 ապրիլի 2019 թվականի N 23-Ա |
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Տավուշի մարզպետարանին ներկայացնել հետևյալ երեք առաջարկությունները՝ Համալիր սոցիալական ծառայություններ իրականացնելու նպատակով.
-
Բերդ քաղաքի Լևոն Բեկի 10 շենքի 2-րդ հարկի մի մասը և 3-րդ հարկը վերանորոգել ու այնտեղ տեղակայել համայնքային գրադարանը, գրադարանի տեղափոխումից հետո 1-ին հարկը 365.5ք.մ և 2-րդ հարկից 190ք.մ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
-
Բերդ քաղաքի Լևոն Բեկի 9/1 հասցեում գտնվող նախկին դատարանի շենքը վերանորոգել և տրամադրել համայնքային գրադարանին, գրադարանի տեղափոխումից հետո Լևոն Բեկի 10 հասցեի շենքի 1-ին հարկը 365.5ք.մ և 2-րդ հարկից 190ք.մ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
-
Բերդ քաղաքի Լևոն Բեկի 5 հասցեի 1-ին հարկում տեղակայված Տավուշի զինվորական կոմիսարիատի Տավուշի բաժինը, որի հիմնական մասը տեղափոխվել է քաղաք Իջևան և Ազգային վիճակագրության կոմիտեի Բերդի տարածքային կենտրոնը տեղափոխել Լևոն Բեկի 10 շենք, նրանց համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ:Տավուշի զինվորական կոմիսարիատի Տավուշի բաժնի և Ազգային վիճակագրության կոմիտեի Բերդի տարածքային կենտրոնի տեղափոխումից հետո Բերդ քաղաքի Լևոն Բեկի 5 հասցեի 1-ին հարկի նրանց զբաղեցրած տարածքը 378.69 ք.մ և 2-րդ հարկից 176.81 ք.մ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
|
Կողմ -10 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|