Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգության գործի համար՝ 108, տրված 10.01.2025թ.-ին, ՀՀ ՙՙԿոտայքի մարզ՚՚ նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 12.10.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 6 փողոց, 2 հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները 117.28 քմ. ընդհանուր մակերեսով, կառուցված 1930-1971թթ. և օրինական հատկացված 11-014-0023-0029 ծածկագրով, 0.13 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.00065 հա տնամերձ հողամասը ճանաչել Իրինա Անդրանիկի Շահնազարյանի ծնվ. 22.12.1965թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Իրինա Անդրանիկի Շահնազարյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: