Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 հունիսի 2021 թվականի N 62-Ա որոշումը
Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 98-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) <<11-046-0253-0005 ծածկագրով, 0,69812 հա մակերեսով արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին>> վերնագրի մեջ ավելացնել մրցութային կարգով բառերը և որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2)Տալ համաձայնություն 10 տարի ժամկետով, մրցութային կարգով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղ Նավուր, 11-046-0253-0005 ծածկագրով, 0,69812 հա արոտավայրը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 14000 ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: