Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 06.02.2025թ. N 2/փ-53 դրական եզրակացությանը,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.02087 հա մակերեսով՝ 11-014-0491-0001 ծածկագրով, անտառային նպատակային նշանակության, անտառներ գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: