Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23 -ի N 217 -Ն որոշման և հիմք ընդունելով <<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 01-ի N 1876/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեձոր 3 փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող 72 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 232 կցվում է):
2.<<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 23400 (քսաներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: