Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 11-014-0015-0023 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0.04690 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացվող 0.04690 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Արծվաբերդ, 9 փողոց, 1 փակուղի, 4 բնակելի տուն հասցեն, իսկ մնացած մասի՝ 0.05000 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Արծվաբերդ, 9 փողոց, 1 փակուղի, 4/1 հողամաս հասցեն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: