Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1140-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 1140-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՈՅԻ ԱԼԻՓՅԱՆԻ, ՄԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԱԼԻՓՅԱՆԻ, ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԻ ԱԼԻՓՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2539 և 2541  վկայագրերը, տրված՝ 18.12.2024թ.-ին , «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, հաշվի առնելով 20.06.2025թ. կազմված չափագրման արդյունքները,  որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 15 փողոց, 2 փակուղի, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները, ընդհանուր՝ 392.05 ք.մ մակերեսով, կառուցված՝ 1965-1970թթ. և օրինական հատկացված 11-010-0028-0012 ծածկագրով, 0.07170 հա մակերեսով տնամերձ հողամասը  ճանաչել Գրիգոր Վանոյի Ալիփյանի, ծնվ.՝ 22.11.1965թ., Մարինե Սուրենի Ալիփյանի, ծնվ.՝ 02.07.1971թ., Սեդա Գրիգորի Ալիփյանի, ծնվ.՝ 11.03.1990թ. սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2.Առկա է 111.55 ք.մ մակերեսով  ինքնակամ շինություններ՝ մառան, սանհանգույց, ծածկ, զուգարան, փուռ-ծածկ, ջրավազան,որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:

3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատիրոջ կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner