Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Տավուշ 7 փողոց, 2/2 հողամաս հասցեում գտնվող, 11-030-0024-0008 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.03587 հա մակերեսով հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: