Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2022 թվականի N 27-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 56-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 հունիսի 2021 թվականի N 62-Ա որոշումը

Համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 56-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1)որոշման վերնագրի մեջ <<ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչությանը>> բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը» բառերով, իսկ որոշման 1-ին մասում՝ <<ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչության>> բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով և որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

ա)Տալ համաձայնություն Բերդ համայնքի և Հայաստանի Հանրապետության միջև 2012 թվականի ապրիլի 25-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում (վավերացված է ՀՀ Տավուշ նոտարական տարածքի նոտարի կողմից սեղանամատյան թիվ՝ 365-ով) կատարելու փոփոխություն.

բ)Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի նախկինում հատկացված 1-ին հարկի N 3 սենյակի՝ 16.8 ք.մ մակերեսով, N 4 սենյակի՝ 12 ք.մ մակերեսով և N 6 սենյակի՝ 14,91 ք.մ մակերեսով, 43.71 ք.մ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի փոխարեն հատկացնել Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի N 23 սենյակը՝ 10.98 ք.մ մակերեսով, N 24 սենյակը՝ 17,54 ք.մ մակերեսով, N 25 սենյակը՝ 17.54 ք.մ մակերեսով, 46,06 ք.մ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը:

գ) Վարձավճարի չափ է սահմանվում ամսական 13113 /տասներեք հազար հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, որը կազմում է տարեկան 157356/ մեկ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, իսկ վարձավճարի հաշվարկը և վճարումը կատարել 2022 թվականի հունվարի 01-ից:

դ) Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի մյուս պայմանները թողնել անփոփոխ և օրենքով սահմանված կարգով կնքել պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագիր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner