07.02.23
Բերդի համայնքապետարանի շնորհավորական ուղերձը Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
|
Բերդի համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և Բերդ համայնքի ավագանու անդամների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Արգասաբեր գործունեություն, բազում հաջողություններ ու տպավորիչ ձեռքբերումներ ենք մաղթում, բազմապատկված եռանդ և կորով՝ հաջողությամբ կյանքի կոչելու համայնքի շարունակական առաջընթացին ու բարեկեցությանն ուղղված Ձեր ծրագրերը: Թո՛ղ հավատն ու լավատեսությունը ոչ մի վայրկյան չլքեն ձեզ, և Ձեր կյանքը հագեցած լինի խաղաղ, լուսավոր ու երջանիկ ակնթարթներով: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեր տարեդարձը՝ մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, սեր ու ջերմություն՝ Ձեզ և Ձեր ընտանիքին:
|
|
03.02.23
Աշխատանքային խորհրդակցություն՝ Բերդի համայնքապետարանում
|
Այսօր՝ փետրվարի 3-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ոլորտային պատասխանատուները: Քննարկման առանցքում են եղել համայնքում հարկերի գանձման, կառուցվածքային, կարգապահական, ոլորտային, այլ խնդիրների առնչվող հարցեր, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղությունները:
|
|
03.02.23
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Սուրբ Սարգսի տոնի և Երիտասարդների օրհնության օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմությամբ ու սրտագին մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս լուսավոր, նվիրական, ազգային հարուստ ավանդույթները վերաարժևորելու տեսանկյունից չափազանց կարևոր տոնը վերջին տարիներին լայն ճանաչում է ձեռք բերել, սիրված ու սպասված է հատկապես երիտասարդների շրջանում:Թանկագի՛ն երիտասարդներ,Սերը մեր կյանքի շարժիչ ուժն է, մեր գոյությունն իմաստավորողն ու ամեն օր առաջ մղողը:Թո՛ղ լուսավոր, անմնացորդ սերն ուղեկցի ձեզ ձեր կյանքի բոլոր ճանապարհներին:Թո՛ղ ամենակարող սերը լինի ձեր բոլոր ձեռնարկումների, նպատակների հիմքում՝ օգնելով ...
Մանրամասն |
|
01.02.23
Համայնքի ղեկավարն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին
|
Այսօր՝ փետրվարի 1-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը: Քննարկվել են ամերիկյան «Փարոս» հիմնադրամի կողմից Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
|
|
28.01.23
Բանակի օրվա կապակցությամբ ծաղիկներ են դրվել գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրու մոտ
|
Այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրվա և ՀՀ ԶՈւ կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել տարածաշրջանի պաշտպանության և զորականության հիմնադիր-հրամանատար, գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրու մոտ:
|
|
28.01.23
Սահմանապահ զորամասերից մեկում կայացել է միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան և ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ տարեդարձին
|
Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում կայացել է միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան և ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ տարեդարձին: Միջոցառանը ներկա է եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը: «Սիրելի' զինվորներ, պարոնա'յք սպաներ, շնորհավորում եմ բոլորիս` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր բանակը հայ ժողովրդի խոշորագույն ձեռքբերումներից է, մեր խաղաղությունն է, մեր արժանապատվությունը, պատիվը, սրբությունը... Դժվար ժամանակներ են մեր պետության և բանակի համար, բայց համոզված եմ՝ համընդհանուր հոգատարության, սիրո շնորհիվ կապաքինվեն բանակի վերքերը, և կունենանք Հայոց հերոսամարտի փառահեղ էջեր: Սիրելի՛ ...
Մանրամասն |
|
28.01.23
Բանակի օրվան նվիրված միջոցառումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում
|
Բերդ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կայացել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Բանակի օրվան և ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ տարեդարձին: Մանկապարտեզների սաներն իրենց սրտի ջերմությունն ու անկեղծ բարեմաղթանքներն են ուղղել Հայկական բանակի զինծառայողներին: Հայրենասիրության առաջին հունդերը ծլարձակում են նախակրթարանից:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |