06.07.25
Վարագավանում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարագավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
05.07.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Երեսուն տարի առաջ՝ 1995 թվականի այս օրը, հայ ժողովուրդը հաստատեց անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու իր կամքը. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը: ՀՀ Սահմանադրության ընդունումը վճռորոշ իրադարձություն էր մեր երկրում ժողովրդավարական արժեքների որդեգրման, իրավական համակարգի ձևավորման և կայացման, պետականաշինության ճանապարհին: Մայր օրենքը բացարձակ արժեք է: Այն սոսկ փաստաթուղթ չէ, այլ հայ ժողովրդի՝ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու միասնական կամքի իրավական ամրագրումը:Հուլիսի 5-ին նշվում է նաև ՀՀ պետական խորհրդանիշների՝ ՀՀ դրոշի, ՀՀ օրհներգի և ՀՀ զինանշանի օրը: Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց ...
Մանրամասն |
|
04.07.25
Բերդ քաղաքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Բերդ քաղաքի Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Բերդում և Պառավաքարում ընթացքի մեջ են ասֆալտապատ ճանապարհների ընթացիկ վերանորոգման(փոսալցման) աշխատանքները, որոնք նախատեսված են նաև Ներքին Կարմիրաղբյուրում: Աշխատանքներն իրականացվում են Բերդի համայնքապետարանի միջոցներով:
|
|
03.07.25
Իրազեկում. ո՞վ կարող է դառնալ խնամատար
|
Ո՞վ կարող է դառնալ խնամատար. ՀՀ տարածքում մշտապես բնակվող չափահաս՝ մինչև 55 տարեկան քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ժամանակավորապես իրենց ընտանիքում խնամելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեկ կամ մի քանի երեխայի։ Որպես առաջին քայլ, խնամատար դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են զանգահարել 055086111 թեժ գծի հեռախոսահամարին՝ ամբողջական և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։
|
|
02.07.25
Իրազեկում. Պառավաքարում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Պառավաքար բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
02.07.25
Հանրային լսում. ներկայացվել է «Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու վերակառուցում և ֆուտբոլի մարզադաշտի կառուցում» ծրագիրը
|
Այսօր՝ հուլիսի 2-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային լսում: Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը մանրամասներ է ներկայացրել «Բերդ քաղաքի կենտրոնական(մանկական) զբոսայգու վերակառուցում և ֆուտբոլի մարզադաշտի կառուցում» սուբվենցիոն ծրագրի հայտի վերաբերյալ: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է հիմնովին վերանորոգել զբոսայգին, կառուցել նոր ճեմուղիներ, տեղադրել ժամանակակից խաղասարքեր, Բերդ քաղաքում կառուցել ֆուտբոլի նոր մարզադաշտ(45X90)` իր ենթակառուցվածքներով: Ծրագիրն արժանացել է ներկաների հավանությանը: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել 2026թ.՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և Բերդի Տարածաշրջանի Զարգացման հիմնադրամի ...
Մանրամասն |
|
01.07.25
Տավուշի մարզպետը Բերդ համայնքում կհանդիպի քաղաքացիների հետ
|
Տավուշի մարզպետի ընդունելություն քաղաքացիների համար ------- Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կհանդիպի քաղաքացիների հետ Բերդ համայնքում՝ քննարկելու ձեզ հուզող հարցերը, առաջարկները և խնդիրները։ Հուլիսի 4-ին՝ ժամը` 11:00 -ից, Վայրը՝ ք․ Բերդ, Լևոն Բեկի 5, Բերդի համայնքապետարան Ընդունելությանը մասնակցելու համար ցանկալի է նախապես գրանցվել․ Հեռ․ (0267) 2-10-81, (+374) 77 48-32-32 Էլ․ հասցե՝ berd.tavush@mta.gov.am
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |