17.09.25
Կայացել է աշխատանքային խորհրդակցություն
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Քննարկվել են առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև աշնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
|
|
16.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար. Նկատե՞լ ես խնդիրը․ Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կկիսվեն արդյունքով։ Այսուհետև մաքուր, հարմար ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում քո ձայնը վճռորոշ է։ «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում: Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք:
|
|
12.09.25
Հենապատերի կառուցման աշխատանքները շարունակվում են
|
Բերդ քաղաքի տարբեր հատվածներում, Մովսես, Այգեպար, Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր, Նավուր և մի շարք այլ գյուղական բնակավայրերում իրականացվում են հենապատերի կառուցման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի միջոցներով:
|
|
11.09.25
Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Բերդ քաղաքի Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են համայնքապետարանի միջոցներով:
|
|
04.09.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,սիրելի՛ փրկարարներ,Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ձեր մարդասիրական առաքելությունը ոչ միայն ծառայողական պարտականություն է, այլ մարդկային արժանիքների բարձրագույն դրսևորում , բացառիկ նվիրում՝ մարդուն, հասարակությանը, հայրենիքին:Ձեր ամենօրյա անտրտունջ ծառայությունը մշտական պայքար է՝ հանուն մարդկային կյանքերի և անվտանգության:Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ մասնագիտական բարձր հմտությունների, խիզախության, արժանապատիվ ծառայության, պատրաստակամության և համայնքի հետ մշտական համագործակցության համար: Մաղթում եմ ուժ, վճռականություն և նոր ձեռքբերումներ՝ ձեր պատվաբեր ...
Մանրամասն |
|
03.09.25
Իրազեկում. Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշ բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
03.09.25
Իրականացվում են աստիճանավանդակների կառուցման աշխատանքներ
|
Տավուշ և Վարագավան բնակավայրերում իրականացվում են թաղամասերն իրար կապող աստիճանավանդակների կառուցման, Արծվաբերդում՝ աստիճանավանդակի և հարակից տարածքի բազրիքների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքներին իրականացվում են համայնքապետարանի միջոցներով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |