|
12.11.25
Կայանալու է հանրային լսում
|
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվող Տավուշի մարզի Բերդ համայնքում երկհարկանի դիահերձարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Ուշադրություն. գործարկվելու է շչակ
|
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
|
10.11.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
|
|
Հարգելի՛ գործընկերներ, Ավագանու անդամներ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր զարգացած, կայուն համայնքներով: Համայնքի զարգացմանը, բնակիչների բարեկեցության ապահովմանը նպատակաուղղված ձեր ամենօրյա ջանքերն ու ներդրումը, տքնաջան աշխատանքն ու նվիրումն առավել քան տեսանելի են և բարձր գնահատականի են արժանի: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեզ ձեր կարևոր առաքելությունը պատվով և պատասխանատվությամբ իրականացնելու համար: Շնորհակալություն նաև մեր բնակիչներին՝ վստահության, պատրաստակամության, համագործակցության և համայնքի նկատմամբ հոգատար ...
Մանրամասն |
|
|
10.11.25
Կայանալու է միջոցառում՝ նվիրված Տեղական ինքնակառավարման օրվան
|
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Բերդի մշակույթի տանը կկայանա միջոցառում՝ նվիրված Տեղական ինքնակառավարման օրվան: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
|
|
|
05.11.25
Մեկնարկել է Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը
|
|
Մեկնարկել է Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը: Սիրելի՛ երիտասարդ,Եթե դու՝16-35 տարեկան ես,բնակվում ես Բերդ համայնքի 17 բնակավայրերից որևէ մեկում,հավատում ես, որ կարող ես դառնալ մեծ փոփոխության մասնակից,նախաձեռնող ես,ցանկանում ես ակտիվորեն ներգրավված լինել համայնքի զարգացման գործընթացներում,նպաստել խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ ու կառուցողական ուղիների բացահայտմանը,մասնակցել ռազմավարությունների մշակմանը,ուզում ես քո ներդրումն ունենալ մեր ապագայի կերտման գործում,ապա սա հենց քո՛ հնարավորությունն է: Միացիր, արտահայտի՛ր քո կարծիքը, առաջարկի՛ր լուծումներ ու դարձիր այն փոփոխության մասը, որին սպասում ենք բոլորս։ Քո ձայնը կարևոր ...
Մանրամասն |
|
|
05.11.25
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
|
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և գնումների բաժնի պետ Տիգրան Ավալյանը, համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
|
|
|
04.11.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
|
|
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։Ձեր աշխատանքը մարդասիրական առաքելություն է՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և սոցիալական արդարության կառուցմանը:Ձեր նվիրումը, հոգատար և սրտացավ վերաբերմունքը հույս ու հավատ են ներշնչում հազարավոր մարդկանց, որոնք ամենաշատն ունեն աջակցության և խրախուսանքի կարիք:Ձեր հետևողական աշխատանքը կարևոր ներդրում է համերաշխ, ուժեղ, առողջ և կայուն հասարակություն կառուցելու գործում:Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ձեր մասնագիտական գիտելիքները ծառայեցնել մարդուն և հասարակությանը:Չափազանց բարձր գնահատելով ձեր ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |