Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ.Բեկի 5 հասցեում, 2023թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15.00-ին, կայանալու է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վաճառք աճուրդով:
Վաճառվում է Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Չորաթան, 1-ին փողոց, 50/1 հողամաս հասցեում գտնվող, 11-053-0010-0014 ծածկագրով, 0.1 հա մակերեսով համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը ՝ 200 000(երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,նախավճարի չափը՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ,աճուրդի քայլի չափը՝ 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2023 թ. հուլիսի 10-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81: