Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Արծվաբերդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 1 դրույք դաստիարակի թափուր տեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
- Հանձնաժողովի անունով գրավոր դիմումը՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 1):
- Փաստաթուղթ(դիպլոմ)՝ «ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:
- Անձնագրի պատճենը:
- Ինքնակենսագրություն(Ձև 4):
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(դրանց առկայության դեպքում):
- Մեկ լուսանկար՝ 3x4 չափի:
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ 2023թ.-ի սեպտեմբերի 18-ից միչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, Տավուշի մարզի Արծվաբերդի մանկապարտեզում:
Հասցեն՝ գ. Արծվաբերդ, 1փ., շենք 25/1:
Տեղեկությունների համար զանգահարել (094) 55 80 46 հեռախոսահամարով: