Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ.Բեկի 5 հասցեում, 2023 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Բերդ համայնքի, Իծաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-031-0001-0009 ծածկագրով, 0.5175 հա մակերեսով արոտավայրը, 25 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը ՝ 11000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 550 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 550 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է 2023 թ. դեկտեմբերի 19-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81: