Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ.Բեկի 5 հասցեում, 2024 թ. հունվարի 12-ին` ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասերի վաճառք աճուրդով:
Վաճառվում է Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-002-0313-0054 ծածկագրով, 0.01702 հա մակերեսով, 11-002-0313-0053 ծածկագրով, 0.04921 հա մակերեսով և 11-002-0313-0052 ծածկագրով, 0.07921 հա մակերեսով վարելահողերը: Մեկնարկային գինը ՝ 150 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 75 000 ՀՀ դրամ, աճուրդի քայլի չափը՝ 7500 ՀՀ դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է 2024 թ. հունվարի 9-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81: