Հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Տավուշ բնակավայրի մշակույթի տանը կկայանա հանրային բաց քննարկում:
«ՄԱՐՄԱՐԻԿՍ» ՍՊ ընկերությունը(ՀՎՀՀ՝ 07629758, hասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Խորենացու 71շ., բն.8) ցանկանում է ՀՀ Տավուշի մարզի Տավուշ բնակավայրի Ծաղկավանի մարմարացված կրաքարերի հանքավայրի Խոսկան-Քար տեղամասում արդյունահանման թույլտվություն ստանալու համար դիմել լիազոր մարմին:
Հանրային բաց քննարկման նպատակն է բացահայտել հանրային կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները: